Քրիստինե Գրիգորյանի լիազորությունները դադարեցված են
Քաղաքական
17:42 24/01/2023
Հայաստան

Քրիստինե Գրիգորյանի լիազորությունները դադարեցված են

ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել են։ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ.

«Հիմք ընդունելով Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականի մասին դիմումները, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 193-րդ հոդվածի 5-րդ մասով և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով՝ վաղաժամկետ դադարած համարել Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի լիազորությունները»։

Հիշեցնենք՝ նախօրեին ՄԻՊ աշխատակազմից հայտնել էին, որ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ սույն թվականի հունվարի 23-ին օրենսդրությամբ սահմանված կարգով հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ 

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ 2022 թ. հունվարի 24-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Քրիստիննե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան։ Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը՝ միայն ՔՊ-ականները։ 

Placeholder
Քրիստինե Գրիգորյանի լիազորությունները դադարեցված են