Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել է ՌԴ  իրավապահների կողմից հետախուզվողը
Իրավունք
18:25 24/01/2023
Հայաստան

Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը

Հունվարի 23-ին, ժամը 06.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 38-ամյա Դավիթ Պ.-ն: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

«Նա հունվարի 3-ից ՌԴ Լիպեցկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը` ստորագրություն:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին»,- ասվում է հաղորդագրությունում:

`

Placeholder
Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը