Զինվորների ողբերգական մահվան դեպքի քննությունը պետք է առավելագույնս խորը և թափանցիկ ընթանա․ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Իրավունք
18:15 24/01/2023
Հայաստան

Զինվորների ողբերգական մահվան դեպքի քննությունը պետք է առավելագույնս խորը և թափանցիկ ընթանա․ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԱԾ պահեստազորի սպաների միությունը հաղորդագրություն է տարածել,որում ասվում է․

«Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհը պատճառ է դարձել ժամկետային ծառայության 15 զինվորի ողբերգական մահվան:ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն իր վշտակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին, արձանագրում, որ ցավը հանուրինս է:

Դեպքի նկարագրի պաշտոնական վարկածը հասարակության մոտ իրավամբ հարցերի տեղիք է տվել, ավելին, կասկած հարուցել: Հետևաբար քննությունն առավելագույնս խորը և թափանցիկ պիտի ընթանա:

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը պատրաստակամություն է հայտնում կոնսուլտացիաներ անցկացնել զոհվածների հարազատների, շահագրգիռ անձանց, կազմակերպությունների հետ դեպքի իրական հանգամանքները պարզաբանելու ու գնահատելու համար»:

Placeholder
Զինվորների ողբերգական մահվան դեպքի քննությունը պետք է առավելագույնս խորը և թափանցիկ ընթանա․ԱԱԾ պահեստազորի սպաների միություն