Հիմնադրամ. 100 տոննա պարենային մթերքն այս պահին գտնվում է Գորիսում, Ադրբեջանի պատճառով հնարավոր չէ հասցնել Արցախ
Քաղաքական
18:06 24/01/2023
Հայաստան

Հիմնադրամ. 100 տոննա պարենային մթերքն այս պահին գտնվում է Գորիսում, Ադրբեջանի պատճառով հնարավոր չէ հասցնել Արցախ

«Հայաստան» հիմնադրամի կողմից Արցախին հրատապ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում նվիրաբերած 100 տոննա պարենային մթերքն այս պահին գտնվում է Գորիս քաղաքում, և Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով հնարավոր չէ այն հասցնել Արցախ:

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից հայտնում են՝ ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցություններ են տարվում ստեղծված ճգնաժամային իրավիճակում հումանիտար բեռը Արցախի Հանրապետություն հասցնելու ուղղությամբ:

Բեռը տեղափոխելու հնարավորության դեպքում՝  այն կպահեստավորվի ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում և անվճար կբաշվի սոցիալապես խոցելի խմբերին՝ ըստ նախարարության ցուցակների:

Նշված իրավիճակում անթույլատրելի ենք համարում այս թեմայի շուրջ  համացանցով և բնակչության շրջանում մանիպուլյատիվ տեղեկությունների տարածումը, որոնք հանրությանը բացահայտ մոլորեցնելու նպատակ են հետապնդում:

 

Placeholder
Հիմնադրամ. 100 տոննա պարենային մթերքն այս պահին գտնվում է Գորիսում, Ադրբեջանի պատճառով հնարավոր չէ հասցնել Արցախ