Արցախում գործող յուրաքանչյուր բանկ մյուս բանկերի քարտերը սպասարկելու է առանց միջնորդավճար
Տնտեսություն
11:35 24/01/2023
ԼՂՀ

Արցախում գործող յուրաքանչյուր բանկ մյուս բանկերի քարտերը սպասարկելու է առանց միջնորդավճար

Այսուհետև Արցախի Հանրապետությունում գործունեություն ծավալող յուրաքանչյուր բանկ Արցախում գործող մյուս բանկերի քարտերը սպասարկելու է առանց միջնորդավճար գանձելու, իսկ դրա՝ տեխնիկապես անհնարինության դեպքում՝ գանձված միջնորդավճարը քարտապանին կվերադարձվի գործարքի հաջորդ օրը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբից։ 

«Արձագանքելով  բնակչության կողմից բարձրացված խնդրին և հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Արցախի Օպերատիվ շտաբը հարցը քննարկել էր ՀՀ կենտրոնական բանկի հետ,  որից հետո Արցախում գործող բոլոր բանկերին առաջարկվել էր վերոնշյալ կարգավորումը:  Բոլոր բանկերն իրենց համաձայնությունն են տվել և պատրաստակամություն են հայտնել ապահովել  ընթացակարգի իրականացումը»,- նշում են Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբից։

Placeholder
Արցախում գործող յուրաքանչյուր բանկ մյուս բանկերի քարտերը սպասարկելու է առանց միջնորդավճար