Բեռլինի կինոփառատոնը հայտարարել է մրցութային ծրագիրը
Մշակույթ
10:07 24/01/2023
Աշխարհ

Բեռլինի կինոփառատոնը հայտարարել է մրցութային ծրագիրը

Բեռլինի միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները հայտարարել են 2023 թվականի ծրագիրը։ Այն հրապարակված է կինոփառատոնի կայքում։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, ցանկում ներառված է 18 նախագիծ։ Դրանց թվում է «Քո անունը» ֆիլմի ռեժիսոր Մակոտո Շինկայի «Սուզումեն փակում է դռները» անիմեն։

Ծրագրում ներառված էին նաև Քրիստիան Պետցոլդի Roter Himmel («Կարմիր երկինք»), Ֆիլիպ Գարելի Le grand chariot  («Մեծ կառքը»), Էմիլի Աթտեֆի «Մի օր մենք ամեն ինչ կպատմենք միմյանց» և այլ նկարներ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բեռլինալեի ծրագրում ընդգրկվել է ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի սան Մալիկա Մուսաևայի «Թռչունը վանդակ է փնտրում» ֆիլմը։ Ժապավենը կներկայացվի Encounters բաժնում։

Բեռլինի 73-րդ կինոփառատոնը տեղի կունենա փետրվարի 16-26-ը։

Placeholder
Բեռլինի կինոփառատոնը հայտարարել է մրցութային ծրագիրը