ԱՄՆ պետքարտուղարը՝ Ալիևին. Անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի երթևեկությունը
Քաղաքական
22:57 23/01/2023
Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղարը՝ Ալիևին. Անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի երթևեկությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է արել Ալիևին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը:

«Ես նախագահ Ալիևին հորդորել եմ անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի առևտրային երթևեկությունը։ Դրա՝  արգելափակված մնալու ամեն օրը բերում է հումանիտար ճգնաժամի վտանգի և խաթարում խաղաղության ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած քայլերը: ԱՄՆ-ը հանձնառու է աջակցել այդ ջանքերին»,-գրել է պետքարտուղարը Թվիթերի իր միկրոբլոգում։

Placeholder
ԱՄՆ պետքարտուղարը՝ Ալիևին. Անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի երթևեկությունը