Ստամբուլի հայկական եկեղեցում հրդեհ է բռնկվել
Տարածաշրջան
10:40 24/01/2023
Տարածաշրջան

Ստամբուլի հայկական եկեղեցում հրդեհ է բռնկվել

Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայ կաթոլիկ եկեղեցում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է երկուսի։ Որոնողական աշխատանքների արդյունքում դեպքի վայրում հայտնաբերվել է ևս մեկ դի։ Այս մասին հայտնում է EurAsia Daily -ին՝ հղում անելող թուրքական լրատվամիջոցներին։

Հրդեհի վայր են այցելել Ստամբուլի Բեյօղլու շրջանի ղեկավարն ու  Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Լևոն Զեքիյանը։

Ստամբուլի նահանգապետարանից հայտնել են, որ չորս մարդ տարհանվել է, ևս երկուսը՝ հոսպիտալացվել։ Ներկայում տեղեկություններ չկան հրդեհի պահին եկեղեցու ներսում գտնվող ևս երկու հոգու ճակատագրի մասին։

Հրդեհի վայրում շարունակում են աշխատել հրշեջներն ու փրկարարական ջոկատը։

Placeholder
Ստամբուլի հայկական եկեղեցում հրդեհ է բռնկվել