Անտարկտիդայի սառցադաշտից Լոնդոնի չափ սառցաբեկոր է պոկվել
Աշխարհում
09:00 25/01/2023
Աշխարհ

Անտարկտիդայի սառցադաշտից Լոնդոնի չափ սառցաբեկոր է պոկվել

Անտարկտիդայից պոկվել է հսկա սառցաբեկոր, որը գրեթե Լոնդոնի չափ է։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի Անտարկտիկայի ծառայությունը, փոխանցում է «Ռիա  Նովոստի» գործակալությունը։

«Հսկայական սառցաբեկորը (1550 կմ²), գրեթե Լոնդոնի չափ, պոկվել է Անտարկտիդայի Բրանտ  սառցադաշտից: Վերջին մի քանի տարիների ընթացքում բնական ճանապարհով հայտնված ճաքերը տարածվել են սառցադաշտի ամբողջ երկայնքով»,- ասվում է հաղորդագրությունում:

Գիտնականները հայտնել են, որ այս իրադարձությունը սառցադաշտի բնական փոփոխությունների մի մասն է և կապված չէ կլիմայի գլոբալ տաքացման հետ:

Նշվում է, որ սառցաբեկորի հաստությունը մոտ 150 մետր է։ Գիտնականները տարիներ շարունակ հետևել են, թե սառցադաշտում ինչպես են ճաքեր առաջանում:

Ըստ ծառայության՝ մեկ տարի առաջ սառցադաշտից պոկվել է 1270 քառակուսի կիլոմետր մակերեսով մեկ այլ սառցաբեկոր:

Սառցադաշտի վրա, որտեղից պոկվել է սառցաբեկորը, կա դեպարտամենտի գիտահետազոտական կայան։  Գիտնականները հայտնել են, որ իրենց տեղակայման տարածքը չի տուժել։ Ըստ հետազոտողների՝ սառցադաշտն ունի բարդ կառուցվածք, ուստի ցանկացած փոփոխություն պարբերաբար վերահսկվում է հատուկ ավտոմատացված համակարգի միջոցով:

Placeholder