Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարևորել է բելառուսական նախագահության առաջնահերթությունների իրականացումը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը չորեքշաբթի օրը կազմակերպության պետությունների մշտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է 2023 թվականին Բելառուսի նախագահության առաջնահերթությունների իրականացման կարևորությունը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«Տասմագամբետովն ընդգծել է Հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերի (2022) նիստում ընդունված որոշումների և 2023 թվականին Բելառուսի նախագահության առաջնահերթությունների կատարման կարևորությունը։ Այս համատեքստում գլխավոր քարտուղարը նշել է, որ ներկայումս համաձայնեցվում է ծրագրի նախագիծը, որը պետք է հաստատման ներկայացվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին»,-ասել է խոսնակը։
Բացի այդ, Զայնետդինովը հավելել է, որ հանդիպմանը շոշափվել են կազմակերպության ամենօրյա գործունեությանը, նրա աշխատանքային մարմինների փոխգործակցության և ՀԱՊԿ մշտական խորհրդի հետ կապված հարցեր։