Պետք է ճանաչես, իմանաս լեզուն, որ սիրես ու գործածես. Դավիթ Գյուրջինյան
Կրթություն, գիտություն
12:59 25/01/2023
Հայաստան

Պետք է ճանաչես, իմանաս լեզուն, որ սիրես ու գործածես. Դավիթ Գյուրջինյան

«Կոչ եմ անում, հորդորում եմ ոչ միայն հետևել Լեզվի կոմիտեի հորդորակներին, այլև հետևել, դուրս  մղել մեր, հատկապես պաշտոնական խոսքից, օտար բառերը»,- ասուլիսում ասաց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։

Նա նշեց, որ այդ ցանկերն ուղարկվում է 400 էլեկտրոնային հասեցեներով՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, կազմակերպություններ, ԶԼՄ-ներ. «Մի բան փոխվում է»։

Գյուրջինյանն ասաց, որ առօրյա խոսքը հեղեղված է արևելյան, ռուսերեն և այլ կարգի օտարաբանություններով, սկսել են դրանց համարժեքները նորից շրջանառության մեջ դնել։

«Դրանք  սովորական կենցաղային բառեր են, որոնց գեղեցիկ, լավ հայերենը կա, ուղղակի մենք չենք գործածում»,- նշեց  Լեզվի կոմիտեի նախագահը։

100-ից ավելի ուսուցողական բնույթի հրապարակումներ են եղել։

«Պետք է ճանաչես, իմանաս լեզուն, որ սիրես ու գործածես»,- ընդգծեց Դավիթ Գյուջինյանը։

Խոսելով տնտեսվարողների կողմից թույլ տրվող խախտումներից, նա նշեց, որ ավելի լավ է մարդկանց համոզվել, հասկացնել, հորդորել, որ սա Հայաստանն է ու պետք է հայերենը գերիշխող լինի։ 

«Օտար լեզուների դեմ բան չենք ասում, եթե նրանք չեն զբաղեցնում հայերենի տեղը։ Հայերենին դեմ մի գնացեք հանուն ձեր իմացած մեկ կամ երկու լեզվի»,- ասաց Դ. Գյուրջինյանը։ 

Ըստ նրա, տնտեսվարողները թյուր ընկալում ունեն, որ եթե գրությունն օտար լինի, կգրավի օգտվողներին, իսկ հայերեն լինելու պահանջն էլ ձևական են կատարում՝ այդ անունները, երբեմն երկար-բարակ, խուճուճ լինում են հայերեն տառերով։

«Սա անում ենք մենք մեր երկրում, սա օտարը չի անում, օտարի պարտադրանք չէ։ Սա մեր ինքնագիտակցության պակասն է»,- ասաց Լեզվի կոմիտեի նախագահը։

Նրա խոսքով, տնտեսվարողների կողմից ցուցանակների վրայի գրությունների հարցում դրական միտում կա, բայց գոհացուցիչ չէ. «Մեծ տոկոս են կազմում հայատառ ոչ հայերեն գրությունները»։ 

Placeholder
Պետք է ճանաչես, իմանաս լեզուն, որ սիրես ու գործածես. Դավիթ Գյուրջինյան