Այսօր 2023BU աստղակերպն անցնում է մոլորակի մոտով լուսնից 100 անգամ ավելի քիչ հեռավորության վրա
Կրթություն, գիտություն
18:15 26/01/2023
Հայաստան

Այսօր 2023BU աստղակերպն անցնում է մոլորակի մոտով լուսնից 100 անգամ ավելի քիչ հեռավորության վրա

Բյուրականի աստղադիտարանը տեղեկացնում է․

«Այսօր 2023BU աստղակերպն անցնում է Երկրի մակերևույթից ընդամենը 3500կմ հեռավորության վրա, ինչը 100 անգամ ավելի քիչ է քան մինչև Լուսին եղած հեռավորությունը։

Օրեր առաջ ռուս աստղագետ Գենադի Բորիսովը հայտաբերել է պոտենցիալ վտանգ ներկայացնող աստղակերպ։ 2023BU աստղակերպը ենթադրաբար ունի 5մ լայնություն և փաստացի հատում է Երկրի ուղեծիրը։ Իհարկե, բախում չի լինելու, սակայն աստղակերպի Երկրից ունեցած հեռավորությունն ամենամոտ կետում զգալիորեն կրճատվելու է։ Երկրի կենտրոնի և աստղակերպի միջև նվազագույն հեռավորությունն այսօր կկազմի 10000կմ։

Այս 5 մետրանոց ասղակերպն ամենամոտ կետում երևում է ինչպես 11 աստղային մեծության աստղ։ Տեսականորեն այն հնարավոր է տեսնել նաև սիրողական աստղադիտակով, սակայն վերջինս գտնելը շատ դժվար է, քանի որ այն արագ է տեղաշարժվում։

 

Placeholder
Այսօր 2023BU աստղակերպն անցնում է մոլորակի մոտով լուսնից 100 անգամ ավելի քիչ հեռավորության վրա