Թեհրանի ոստիկանապետը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից
Իրավունք
12:19 27/01/2023
Տարածաշրջան

Թեհրանի ոստիկանապետը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա հարձակում գործած անձին ոստիկանությունը ձերբակալել է դեպքից անմիջապես հետո։ mehrnews.com-ի հաղորդմամբ, այս մասին հատնել է Թեհրանի ոստիկանապետը։

Նա ասել է, որ ուրբաթ առավոտյան մի մարդ հրազենով մտել է Ադրբեջանի դեսպանատուն, երբ դեսպանատան աշխատակիցներից մեկը մուտք է գործել շենք։ AK-47 ինքնաձիգով հարձակման հետևանքով մեկ մարդ սպանվել է, երկուսը վիրավորվել։

«Ոստիկանության օպերատիվ գործողությունների արդյունքում հարձակվողն անմիջապես ձերբակալվել է և հարցաքննվում է»,- ասել է ոստիկանապետը։

Հայտնել է, որ հարձակվողը դեսպանատուն է մտել իր երկու անչափահաս երեխաների հետ, «նախաքննության ցույց է տալիս, որ հարձակվողի շարժառիթն անձնական և ընտանեկան խնդիրներն են եղել»։

Placeholder
Թեհրանի ոստիկանապետը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից