Լոնդոնը խոստանում է աջակցել Թբիլիսիին ՌԴ-ից հնարավոր հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում
Քաղաքական
10:55 27/01/2023
Տարածաշրջան

Լոնդոնը խոստանում է աջակցել Թբիլիսիին ՌԴ-ից հնարավոր հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում

Մեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի աջակցել Վրաստանին՝ Ռուսաստանից եկող հնարավոր հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ թագավորության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջեյմս Քլիվերլիին հղումով։

Նախօրեին նա հանդիպել էր իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ։

«Այսօր ես վերահաստատեցի, որ Միացյալ Թագավորությունը կանգնած է մեր վրացի ընկերների կողքին և կշարունակի առաջատար դեր խաղալ՝ աջակցելով նրանց հետ մղելու ռուսական հիբրիդային սպառնալիքները, որոնց նրանք շարունակում են դիմակայել»,-ասվում է նախարարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

Գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Կիևին աջակցության տրամադրումը և Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների քաղաքականության իրականացումը և Վրաստանի՝ ՆԱՏՕ մտնելու հեռանկարները։

Հանդիպմանը համաձայնագիր է ստորագրվել ռեադմիսիայի ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնման մասին։

Placeholder