ՌԴ ԱԳՆ. Մոսկվան ցնցված է Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման դեպքից
Քաղաքական
11:40 27/01/2023
Տարածաշրջան

ՌԴ ԱԳՆ. Մոսկվան ցնցված է Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման դեպքից

Մոսկվան ցնցված է Ադրբեջանի դեսպանատան վրա հերթական հարձակումից, ցավակցություն և զորակցություն է հայտնում գործընկերներին: «ՌԻԱ նովոստի»-ին հայտնում է, որ այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ցնցված ենք Ադրբեջանի դեսպանատան վրա հերթական հարձակումից, որի ժամանակ զոհվել է անվտանգության աշխատակիցը: Մենք մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում մեր ադրբեջանցի գործընկերներին»,-գրել է նա իր Telegram ալիքում՝ նշելով, որ ավելի ուշ նախարարությունը մանրամասն կմեկնաբանի այդ հարցը:

Ուրբաթ օրը հայտնի է դարձել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման մասին։ Հարձակման հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսը վիրավորվել։

Placeholder
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան ցնցված է Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման դեպքից