Զինված հարձակում է տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա
Իրավունք
10:44 27/01/2023
Տարածաշրջան

Զինված հարձակում է տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա

Այսօր առավոտյան զինված հարձակում  է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա: Այս մասին հայտնում է ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հարձակման ժամանակ սպանվել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավար, անվտանգության երկու ծառայող վիրավորվել են, նրանց վիճակը  բավարար է։ Ադրբեջանական կողմը շտապ հետաքննություն է անցկացնում:

Հաղորդվում է, որ հարձակվողը ձերբակալված է։ Իրանական կողմը հետաքննություն է սկսել։

Placeholder
Զինված հարձակում է տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա