Ալ-Հադաթ. Բայդենը չի բացառի Իրանի հետ խնդիրների ռազմական լուծումը
Քաղաքական
10:11 28/01/2023
Տարածաշրջան

Ալ-Հադաթ. Բայդենը չի բացառի Իրանի հետ խնդիրների ռազմական լուծումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի բացառի Իրանի հետ հարաբերություններում խնդիրների լուծման ռազմական ճանապարհը։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Al-Hadath-ը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին։

«Նախագահ Բայդենը չի բացառի ռազմական տարբերակը Իրանի հետ հարաբերություններում»,-ասել է հեռուստաալիքի աղբյուրը։

Նրա խոսքով՝ ամերիկյացի նախագահը ցանկանում է վերադառնալ Իրանի հետ միջուկային գործարքին, սակայն այժմ «Հարմար ժամանակը չէ», և այս երկրի հետ բանակցությունները ԱՄՆ իշխանությունների համար առաջնահերթություն չեն։

Placeholder