Պատմական նվաճում հայկական մարմնամարզությունում
Սպորտ
16:47 28/01/2023
Հայաստան

Պատմական նվաճում հայկական մարմնամարզությունում

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան հայտնում է.

«Պատմական նվաճում հայկական մարմնամարզությունում։

Եվրոպայի առաջնությունը գալիս է Երևան։

Հայաստանի Հանրապետության կառավարության բարձր հովանու ներքո, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանի և իր թիմի ջանքերով՝  2027 թվականին կայանալիք  տղամարդկանց և կանանց  սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանում:

Շնորհակալություն ենք հայտնում մարմնամարզության Եվրոպական ֆեդերացիայի նախագահին, նախագահական խորհրդի Գործադիր կոմիտեին և տեխնիկական կոմիտեի նախագահներին այս ընտրության համար:

Անելու ենք առավելագույնը՝ Երևանում կայանալիք առաջնությունը դարձնելու անմոռանալի:
Բարի գալուստ Երևան»։ 

Placeholder