Վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է, վիճակը ծայրահեղ ծանր է
Առողջություն
11:03 30/01/2023
Հայաստան

Վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է, վիճակը ծայրահեղ ծանր է

Նախօրեին հրազենային վիրավորում ստացած ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն տեղափոխվել է Երևանի զինվորական կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել վիրահատության: Վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր, գտնվում է բժիշկների հսկողության տակ:

 Panorama.am-ը տեղեկացավ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից։

Հիշեցնենք՝ երեկ պաշտպանության նախարարությունը հայտնեց՝ հունվարի 29-ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

ՔԿ-ից  Panorama.am-ին հայտնել են, որ  զինծառայող Ա. Ա.-ի  հրազենային վիրավորում ստանալու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ օրենսգրքի  532-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանաիշներով, համածառայակիցը ձերբակալված է։ 

Placeholder
Վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է, վիճակը ծայրահեղ ծանր է