Իրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցնում է աշխատանքը
Քաղաքական
10:59 30/01/2023
Տարածաշրջան

Իրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցնում է աշխատանքը

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել է դիվանագիտական գործունեությունը: ՏԱՍՍ-ը հայտնել է, որ այդ մասին կիրակի օրը լրագրողներին հայտարարեց հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը։

«Մենք ամբողջությամբ կասեցրել ենք դեսպանատան դիվանագիտական գործունեությունը»,-ասել է փոխարտգործնախարարը։

Խալաֆովը նշել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունում մնացել է հինգ աշխատակից, որոնք կհսկեն վարչական շենքը և դեսպանատան գույքը։ «Բայց նրանք դիվանագիտական գործունեություն չեն ծավալի»,-մանրամասներ է հայտնել նա։

Նրա խոսքով դեսպանատան գործունեությունը դադարեցնելու որոշումը չի տարածվում Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության վրա, որը շարունակում է աշխատել։
 

Placeholder
Իրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցնում է աշխատանքը