Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին
Քաղաքական
15:16 30/01/2023
Տարածաշրջան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին

Հունվարի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիին՝ Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ: Այս մասին հայտնում են Մայր աթոռի  տեղեկատվական համակարգից։

«Խոր ցավով տեղեկացանք Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի մասին, որի հետևանքով կան ավերվածություններ, մարդկային զոհեր և վիրավորներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ցավակցությունն ու աղոթական զորակցությունն ենք բերում Ձեզ, Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը և Իրանի համայն ժողովրդին», – նշել է Վեհափառ Հայրապետն իր ցավակցագրում:

Նորին Սրբությունը Երկնավորի մխիթարությունն է հայցել բոլոր սգակիրներին և առողջություն մաղթել երկրաշարժից տուժած վիրավորներին:
 

Placeholder
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին