ԱՄՆ-ը կապ չունի Իրանին հասցված հարվածների հետ. Պենտագոնի խոսնակ
Քաղաքական
10:00 30/01/2023
Տարածաշրջան

ԱՄՆ-ը կապ չունի Իրանին հասցված հարվածների հետ. Պենտագոնի խոսնակ

Ամերիկացի զինվորականները չեն մասնակցել Իրանին հասցված հարվածներին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերն` անդրադառնալով իրանական Սպահանի ՊՆ արհեստանոցային համալիրներից մեկի վրա անօդաչուների հարձակմանը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ գործակալության՝ Ռայդերը հրաժարվել է այլ մեկնաբանություններ տալ։

Հիշեցնենք՝ Իրանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հունվարի 28-ի երեկոյան, 23:30-ի սահմաններում, Սպահանի ՊՆ արհեստանոցային համալիրներից մեկը հարձակման է ենթարկվել փոքր ԱԹՍ-ներով, որոնցից մեկը խոցվել է համալիրի հակաօդային պաշտպանության կողմից, մյուս երկուսը հայտնվել են ՀՕՊ թակարդներում ու պայթել։

Հարձակման հետևանքով զոհեր չկան, թեթևակի վնասվել է արտադրամասի տանիքը, սակայն համալիրի աշխատանքը չի խափանվել:

Placeholder
ԱՄՆ-ը կապ չունի Իրանին հասցված հարվածների հետ. Պենտագոնի խոսնակ