«Հրապարակ». Ոստիկանությունը «ՍԻԼ Ինշուրանս»-ի հետ 100 հազար դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել
Օրվա մամուլ
09:37 31/01/2023
Հայաստան

«Հրապարակ». Ոստիկանությունը «ՍԻԼ Ինշուրանս»-ի հետ 100 հազար դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ոստիկանությունը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ հունվարի 16-ին խոշոր չափի՝ 39 մլն 984 հազար դրամ՝ 100 հազար դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել։

Ոստիկանությունն այդ գումարով «ԿԱՍԿՈ» տեսակի ապահովագրություն է ձեռք բերել 140 մեքենայի համար։ Այս գնումը ոստիկանությունը կատարել է մեկ անձից գնման ընթացակարգով, առանց մրցույթի։ Նշենք, որ «ԿԱՍԿՈ»-ն ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրություն է, որը հատուցում է ավտոտրանսպորտային միջոցին պատճառված ֆիզիկական վնասը՝ անկախ տվյալ ավտոտրանսպորտային միջոցի վարորդի մեղավորությունից, և ավելի թանկ արժե, քան սովորական ապահովագրությունը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Հրապարակ». Ոստիկանությունը «ՍԻԼ Ինշուրանս»-ի հետ 100 հազար դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել