Հուլուսի Աքարն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին
Քաղաքական
16:13 02/02/2023
Տարածաշրջան

Հուլուսի Աքարն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «Ձմեռ-2023» զորավարժությունների շրջանակներում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է Թուրքիա-Ադրբեջան համագործակցությանը, հայ-թուրքական հարաբերությոնների կարգավորման գործընթացին, ինչպես նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցին:

Ըստ Աքարի՝ Ադրբեջանի հետ կապված մեր համագործակցությունը շարունակվում և շարունավելու է:

Էրմենիհաբերի փոխանցմամբ, անդրադառնալով հայ-թուրքական գործըթնացին, նա ասել է.
«Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության ձևավորման համար, կայունության ապահովման համար ջանքեր կան։ Մենք ամենաբարձր մակարդակով շարունակում ենք աջակցել այդ ջանքերին։ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ապահովումն էլ իսկապես որպես Թուրքիա՝ մեր անկեղծ ցանկությունն է»։

Աքարը նաև խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի մասին», պնդելով, թե այն իբրև թե «օգուտներ կբերի» տարածաշրջանին տնտեսական առումով:

Հիշեցնենք, որ 1758 հոգանոց անձնակազմի մասնակցությամբ իրականացվող զորավարժության ընթացքում օգտագործվում է 43 տեսակի 651 զրահամեքենա, 23 տարբեր տեսակի և տրամաչափի 865 միավոր զենք։
 

Placeholder
Հուլուսի Աքարն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին