Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պետդեպ. Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացումը կարևոր նշանակություն ունի Բլինքենի համար
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացումը կարևոր նշնակություն ունի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար, և Պետդեպն այդ հարցին մեծ ուշադրություն է հատկացնում։ Այս մասին լրագրողների հետ ճապազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։
Նա հիշեցրել է, որ պետքարտուղարը խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ, ԱՄՆ-ն շարունակում է զբաղվել այդ հարցով։
Անդրադառնալով դիվանագետ Լուի Բոնոյին Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդական նշանակելուն՝ Վեդանտ Պատելը նշել է, որ նա կգլխավորի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ԱՄՆ ջանքերը։
«Նա նաև կներկայացնի Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի ձևաչափում, ինչպես նախկինում արել են այս պաշտոնում նրա նախորդները։ Ինչ վերաբերում է նրա որակավորմանը, ինչպես ասացի, սա Բայդենի վարչակազմի համար առաջնահերթություն է։ Պարոն Բոնոն ստորաբաժանման ավագ մենեջեր է, որը մեծ փորձ ունի բարդ խնդիրների լուծման գործում: Եվ նա վայելում է պետքարտուղար Բլինքենի անձնական, նաև ամբողջ գերատեսչության վստահությունը՝ ստանձնելու այս նոր դերը»,- ասել է Պատելը:
Նա հավելել է, որ Լուի Բոնոյի տարածաշրջան մեկնելու վերաբերյալ դեռ կոնկրետ տեղեկություններ չկան։