Ավանեսյանը հրաժարվեց ներկայացնել հրդեհի բռնկման մեջ մեղադրվող կապիտանի առողջական վիճակի մասին տեղեկությունները
Իրավունք
12:55 02/02/2023
Հայաստան

Ավանեսյանը հրաժարվեց ներկայացնել հրդեհի բռնկման մեջ մեղադրվող կապիտանի առողջական վիճակի մասին տեղեկությունները

«Բավարար է: Ինչպես գիտեք, այրվածքներով պացիենտները սովորաբար բավականին երկար բուժում են ստանում և որոշ դեպքերում նաև վերականգնողական ընթացք, մի քանի վիրահատությունների շրջան ունենք»,-կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժեներասակրավորական վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակին:

Նա հայտնեց, որ այս պահին անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվում է, առաջիկայում էլ անհրաժեշտը կարվի զինծառայողների առողջությունն ամբողջովին վերականգնելու համար և պարբերաբար այդ նպատակով խորհրդակցություններ են անցկացվում:


Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

Առողջապահության նախարարը հրաժարվեց ներկայացնել հրդեհի բռնկման մեջ մեղադրվող կապիտանի առողջական վիճակի մասին տեղեկությունները՝ դրանք համարելով բժշկական գաղտնիք;

Placeholder
Ավանեսյանը հրաժարվեց ներկայացնել հրդեհի բռնկման մեջ մեղադրվող կապիտանի առողջական վիճակի մասին տեղեկությունները