Մեսսին հետաձգել է ՊՍԺ-ի ղեկավարության հետ հանդիպումը
Աշխարհում
17:55 03/02/2023
Աշխարհ

Մեսսին հետաձգել է ՊՍԺ-ի ղեկավարության հետ հանդիպումը

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է չերկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ։ Արգենտինացին հետաձգել է ակումբի ղեկավարների հետ հանդիպումը։ Այս մասին գրում է sport.ru կայքը։ 

Նշվում է, որ, աղբյուրի համաձայն, Մեսսին երկարաժամկետ հեռանկարում է մտածում ապագայի մասին։ Մինչ դեռ ֆուտբոլիստը չի բանակցել «Բարսելոնայի» և Սաուդյան Արաբիայի ակումբների հետ։

Այս մրցաշրջանում Մեսսին բոլոր մրցաշարերում անցկացրած 23 խաղում դարձել է 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: 35-ամյա արգենտինացու համաձայնագիրը հաշվարկված է մինչև 2023 թվականի ամառ։

Placeholder
Մեսսին հետաձգել է ՊՍԺ-ի ղեկավարության հետ հանդիպումը