Հնդկական ընկերությունները ռուսական նավթի համար սկսել են վճարել դիրհամով
Տնտեսություն
18:30 04/02/2023
Աշխարհ

Հնդկական ընկերությունները ռուսական նավթի համար սկսել են վճարել դիրհամով

Հնդկական ընկերությունները սկսել են ռուսական նավթի դիմաց վճարել ԱՄԷ-ի ազգային արժույթով՝ դիրհամով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters-ին։

Գործակալության տրամադրության տակ հայտնված վճարային փաստաթղթերից պարզ է դառնում, որ հնդկական նավթավերամշակման գործարաններն են վճարում  ռուսական էներգակիրների զգալի մասի համար դիրհամով։ Դա նրանց թույլ է տալիս չեզոքացնել Արևմուտքի հակառուսական պատժամիջոցները խախտելու ռիսկերը։

Չինաստանից և ԱՄՆ-ից հետո աշխարհում հում նավթի երրորդ խոշորագույն ներմուծողը ՝ Հնդկաստանն ակտիվորեն գնում է ռուսական նավթ: 2022 թվականի սկզբին Ռուսաստանի մասնաբաժինը Հնդկաստանի նավթի ներմուծման զամբյուղում հասել է ընդամենը 0,2%-ի, տարեվերջին այն աճել է մինչև օրական գրեթե 1 մլն բարել, ինչը կազմում է ավելի քան 20%:
 

Placeholder