Բլինքենը հետաձգել է իր այցը Չինաստան՝ չինական հետախուզական օդապարիկի պատճառով
Քաղաքական
11:16 04/02/2023
Աշխարհ

Բլինքենը հետաձգել է իր այցը Չինաստան՝ չինական հետախուզական օդապարիկի պատճառով

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անորոշ ժամանակով հետաձգել է այցը Չինաստան։ «Իզվեստիա.ռու»-ի փոխանցմամբ, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ օդային տարածքում չինական հետախուզական օդապարիկ է նկատվել։

Նշվում է, որ 2018 թվականից հետո Բլինքենի առաջին այցը Չինաստան նախատեսված էր փետրվարի 5-6-ը։ Պետքարտուղարն իր որոշմամբ չի ցանկացել սրել իրավիճակը, բայց նաև չէր ցանկանա, որ չինական օդապարիկի թեման հավասարեցինի Չինաստանի պաշտոնատար անձանց հետ իր հանդիպումների թեմաները։

Փետրվարի 3-ի գիշերը ԱՄՆ-ի երկնքում նկատվել է հետախուզական օդապարիկ Չինաստանից։ Պենտագոնն այն ժամանակ հայտնել էր, որ սարքը վտանգ չի ներկայացնում բնակչության համար, իսկ արժեքավոր տեղեկատվության արտահոսքը կանխելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները օպերատիվ կերպով ձեռնարկվել են։

Չինաստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ օդապարիկը թռել է իրենց տարածքից, սակայն նշել է, որ դա քաղաքացիական դիրիժաբլ է, որն օգտագործվում է գիտական հետազոտություններում։

 

Placeholder
Բլինքենը հետաձգել է իր այցը Չինաստան՝ չինական հետախուզական օդապարիկի պատճառով