Վիրահատություն պահանջող ախտաբանությամբ 6 անձ Արցախից տեղափոխվել են Հայաստան
Տարածաշրջան
16:31 04/02/2023
ԼՂՀ

Վիրահատություն պահանջող ախտաբանությամբ 6 անձ Արցախից տեղափոխվել են Հայաստան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող, ինչպես նաև  վիրահատություն պահանջող ախտաբանությամբ 6 անձ այսօր՝ փետրվարի 4-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ  մասնագիտացված բժշկական կենտրոններ։

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

ԱՀ առողջապահության նախարարությունից նաև հայտնում են, որ «Արևիկ» բուժմիավորումում 6 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից  4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 70 հիվանդ։
 

Placeholder
Վիրահատություն պահանջող ախտաբանությամբ 6 անձ Արցախից տեղափոխվել են Հայաստան