Տեսախցիկները ֆիքսել են Թուրքիայի Դիարբեքիրում երկրաշարժի հետևանքով բարձրահարկ շենքի փլուզման պահը
Աշխարհում
10:15 06/02/2023
Տարածաշրջան

Տեսախցիկները ֆիքսել են Թուրքիայի Դիարբեքիրում երկրաշարժի հետևանքով բարձրահարկ շենքի փլուզման պահը

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ականատեսը տեսագրել է երկրաշարժի հետևանքով բարձրահարկ շենքի փլուզման պահը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։ 

Հիշեցնենք, որ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում ժամը 04։17-ին տեղի է ունեցել 7,4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում։

Թուրքական յոթ նահանգներում զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 76-ի, ևս 440-ը տուժել են։
Թուրքական իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժն ուղեկցվել է 32 հետցնցումներով, որոնցից ամենաուժեղը եղել է 6,6 մագնիտուդով։

Ավերածություններ կան նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Նշվում է, որ հարևան Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Սիրիայում զոհերի թիվը գերազանցել է 100-ը։

Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում:

 

Placeholder
Տեսախցիկները ֆիքսել են Թուրքիայի Դիարբեքիրում երկրաշարժի հետևանքով բարձրահարկ շենքի փլուզման պահը