Սիրիան՝ երկրաշարժից հետո
Տարածաշրջան
19:39 06/02/2023
Հայաստան

Սիրիան՝ երկրաշարժից հետո

Ֆեյսբուքում սոցիալական ցանցում տարածվել են լուսանկարներ՝ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հասցրած վնասների մասին։Լուսանկարները ներկայացնում ենք ստորև։

Հիշեցնենք, որ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում ժամը 04։17-ին տեղի է ունեցել 7,4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում։ Թուրքական իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժն ուղեկցվել է 32 հետցնցումներով, որոնցից ամենաուժեղը եղել է 6,6 մագնիտուդով։ Ավերածություններ կան նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում:

Վերջին տվյալներով, Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է 1504 մարդ։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Հովհաննես Ալեքսանյանը հայտնել է, որ  երկրաշարժի հետևանքով Հալեպում զոհվել է 4, Թուրքիայում՝ 2 հայ։

Placeholder
Սիրիան՝ երկրաշարժից հետո