Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ավերիչ երկրաշարժի հետևանքով, վերջին տվյալների համաձայն, Թուրքիայում ու Սիրիայում զոհերի թիվը հասնում է 1500-ի։ Այս մասին գրում է CNN-ը։
Հրապարակված կուսանկարները ցույց են տալիս աղետի իրական ծավալները։ Երկրաշարժի հետևանքով բազմաթիվ թաղամասեր հավասարվել են հողին, մետաղական ձողերը թափվել փողոցներում, մեքենաները շրջվել են։ Փրկարարները շարունակում են աշխատել փլատակներում մնացած մարդկանց դուրս բերելու ուղղությամբ:
Իդլիբ։
Հազարավոր մարդիկ վնասվածքներ են ստացել, դեռ հստակ տեղեկություններ չկան փլատակներում մնացածների թվի մասին։
Վերջին տվյալներով, Սիրիայում զոհվել է 592 մարդ, որից 371-ը Հալեպում, Համայում, Լաթաքիայում, ՏարտուսումԼ Հաղորդվում է 1.089 վիրավորի մասին։
Թուրքիայում զոհերի թիվը հասել է 912-ի, 5.385 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։
Թուրքիային օգնելու պատրաստակամություն է հայտնել 45 երկիր։