Բեյոնսեն գերազանցել է «Գրեմմի»-ի բոլոր ժամանակների ռեկորդը
Մշակույթ
09:28 06/02/2023

Բեյոնսեն գերազանցել է «Գրեմմի»-ի բոլոր ժամանակների ռեկորդը

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն «Grammy մրցանակաբաշխության 65-րդ արարողության ժամանակ ռեկորդ է սահմանել պատմության մեջ ստացած մրցանակների քանակով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ «Renaissance» ալբոմը դարձել է լավագույնը էլեկտրոնային և պարային անվանակարգում. Արդյունքում Բեյոնսեի հավաքածուն համալրվել է «Grammy»-ի 32-րդ արձանիկով։ Արարողության շրջանակներում Բեյոնսեն ներկայացվել է ինը անվանակարգերում, այդ թվում՝ «Տարվա ալբոմ» և «Տարվա ձայնագրություն»։

Ավելի վաղ ռեկորդակիր էր հունգարացի և բրիտանացի դիրիժոր Գեորգ Շոլտին՝ 31 մրցանակով։
 

Placeholder
Բեյոնսեն գերազանցել է «Գրեմմի»-ի բոլոր ժամանակների ռեկորդը