Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել
Տարածաշրջան
14:50 06/02/2023

Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։ «Մոսկվա-24-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են սեյսմոլոգները:

Երկրաշարժի մասին տեղեկատվությունը ստացվել է Երևանի ժամանակով 14:24-ին: Այն տեղի է ունեցել Քահրամանմարաշ քաղաքից 59 կմ դեպի հյուսիս-արեւելք։ Օջախը ընկած էր երկու կիլոմետր խորության վրա։

Երկրաշարժը զգացվել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։ 

Նշվում է նաև, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են Դամասկոսում, Լաթաքիայում և Սիրիայի այլ նահանգներում։

Տեղեկացնենք նաև, որ  Երևանի ժամանակով ժամը՝ 14:24-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.05⁰ և արևելյան երկայնության 37.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա՝ Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 7․7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 3 բալ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։

 

Placeholder
Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել