Տիգրանակերտցի հայ երգչուհին մնացել է փլատակներում
Մշակույթ
14:40 07/02/2023
Տարածաշրջան

Տիգրանակերտցի հայ երգչուհին մնացել է փլատակներում

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով փլատակների տակ են մնացել նաև Դիարբեքիրում (Տիգրանակերտ) ապրող հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսը և իր ամուսինը։ Այդ մասին Akunq.net-ը տեղեկացել է դարձյալ տիգրանակերտցի հայ արվեստի գործիչներից Ուդի Երվանդի ֆեյսբուքյան գրառումից։

Զիլան Տիգրիսը և իր ամուսինը՝ Չաղդաշ Չանքայան դեռ չեն հանվել փլատակների տակից։

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնը հույս է հայտնում, որ նրանց ողջ և առողջ կգտնեն և դուրս կբերեն այնտեղից։

Զիլան Տիգրիսը ծնվել է 1972 թ., Տիգրանակերտում, որտեղ ստացել է թե՛ տարրական, թե՛ միջնակարգ և թե՛ բարձրագույն կրթությունը: Նա հայկական ծագում ունի ե՛ւ մորական, ե՛ւ հորական կողմից։

Հայազգի երգչուհին 2015 թ․ օգոստոսին մասնակցել էր ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված «Արի տուն» ծրագրին, որի շրջանակներում էլ 85 հայերի հետ մեկտեղ այցելել էր Հայաստան։

Հիշեցնենք, որ Թուրքիայիում ու Սիրիայում երեկ 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը CNN-ի հրապարակած վերջին տվյալների համաձայն, հասել է 5021-ի։

Թուրքիայում մահացել է 3.419 մարդ, ևս 20.534 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Սիրիայում մահացել է 1 602 մարդ, հայտարարվում է 3.649 վիրավորի մասին։

 

Placeholder