Սիրիայում ու Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 5 000-ը
Տարածաշրջան
14:26 07/02/2023
Տարածաշրջան

Սիրիայում ու Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 5 000-ը

Թուրքիայիում ու Սիրիայում երեկ 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել։ CNN-ի հրապարակած վերջին տվյալների համաձայն, երկու երկրում բնական աղետի հետևանքով մահացել է 5.021 մարդ։

Թուրքիայում մահացել է 3.419 մարդ, ևս 20.534 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։
Ըստ աղբյուրի, 11 հազար շինություն է վնասվել, արտակարգ իրավիճակների ծառայության մոտ 25 հազար աշխատակիցներ են աշխատում դեպքի երկրաշարժից տուժած տարածքներում։

Սիրիայում մահացել է 1 602 մարդ, հայտարարվում է 3.649 վիրավորի մասին։
Այստեղ փրկարարական աշխատանքներն իրականացվում են հիմնականում հասարակական կազմակերպությունների, անհատների ջանքերով։

Դրանցից առավել մեծը «Սպիտակ սաղավարտներ» ՀԿ-ն է։ Այն հայտարարել է, որ հարյուրավոր մարդիկ դեռ փլատակներում են։







Լուսանկարները՝ The Guardian-ից։

Placeholder
Սիրիայում ու Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 5 000-ը