Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6234-ի
Աշխարհում
10:50 08/02/2023
Տարածաշրջան

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6234-ի

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6234-ի, վիրավորներինը՝ 37,011-ի, հայտնել է Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր 5894 զոհի և 34 810 վիրավորի մասին։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, վաղ առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում, որի հետևանքով այս պահին զոհերի թիվը հասնում է 4 հազարի, վիրավորներինը՝ 22168 -ի։ Երկրաշարժից տուժել են նաև Սիրիայի Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները։

Ժամեր անց, մոտավորապես 14:25-ին տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ 7,6 մագնիտուդով։ Թուրք սեյսմոլոգների տվյալներով՝ ամենաշատ տուժած քաղաքներից մեկը Գազիանթեփն է։

Ավելի ուշ փորձագետները երեք տասնյակ հետցնցումներ են գրանցել, իսկ օրվա կեսին՝ նոր հզոր ցնցումներ՝ 7,7 մագնիտուդով։ Երկրաշարժը զգացվել է Լիբանանում, Իրաքում, Իսրայելում, Վրաստանում, Աբխազիայում, փոքր հետցնցումներ են գրանցվել Սոչիում։
 

Placeholder
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6234-ի