Ստամբուլում նախատեսված մրցաշարը չեղարկվել է․ ՀՀ աթլետիկայի ֆեդերացիա
Սպորտ
18:22 08/02/2023
Հայաստան

Ստամբուլում նախատեսված մրցաշարը չեղարկվել է․ ՀՀ աթլետիկայի ֆեդերացիա

ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի մրցումային ծրագրով մեր հավաքականը փետրվարի 11-ին պետք է մասնակցեր Ստամբուլում նախատեսված Բալկանյան երկրների առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

«Մրցաշարը չեղարկվել է՝ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով:

Մարզաձևի Սերբիայի ֆեդերացիան պատրաստ է ապահովել մեր վազորդների մասնակցությունը Բելգրադում փետրվարի 15-ին սկսվող միջազգային ավանդական  մրցաշարում:

Այդ ստուգատեսին Հայաստանից հավանաբար կմասնակցեն Ռազմիկ Մկրտչյանը, Երվանդ Մկրտչյանը, Գայանե Չիլոյանը և Էլադա Ալավերդյանը»,- ասվում է հաղորդագրությունում:

 

Placeholder