Ապօրինի ընդերքօգտագործման դեպք՝ Արմավիրի մարզում
Տնտեսություն
19:44 08/02/2023
Հայաստան

Ապօրինի ընդերքօգտագործման դեպք՝ Արմավիրի մարզում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ ստուգայցերի ընթացքում Արմավիր մարզի Երասխահուն համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են ավազակոպճային խառնուրդի  ապօրինի արդյունահանման դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

«Ավազակոպճային խառնուրդ լեռնային զանգվածի ապօրինի արդյունահանման աշխատանքներն անմիջապես դադարեցվել են։

Կազմված նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder