Հալեպ են ժամանել 29 հոգուց բաղկացած հայ փրկարարներ
Տարածաշրջան
15:55 08/02/2023
Հայաստան

Հալեպ են ժամանել 29 հոգուց բաղկացած հայ փրկարարներ

Հալեպի օդանավակայանում վայրէջք է կատարել ՀՀ կառավարության կողմից Սիրիայի երկրաշարժից տուժածներին մարդասիրական օգնություն ուղարկված օդանավը։ Սիրիայում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, նույն օդանավով մարդասիրական օգնության հետ միասին Հալեպ են ժամանել 29 հոգուց բաղկացած հայ փրկարարներ։

Հալեպի օդանավակայանում Հայաստանից ժամանած օդանավին դիմավորելու էին եկել Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը, Սիրիայի Կարմիր մահիկի ներկայացուցիչները և այլ պաշտոնատար անձինք։

Placeholder
Հալեպ են ժամանել 29 հոգուց բաղկացած հայ փրկարարներ