Հայ փրկարարները մեկնեցին Սիրիա
Հասարակություն
15:11 08/02/2023

Հայ փրկարարները մեկնեցին Սիրիա

Փետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին: Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։ 

Մեկնող փրկարարական ջոկատների ծառայողներին ճանապարհել են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն, Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը և փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:

Placeholder
Հայ փրկարարները մեկնեցին Սիրիա