Փոքրիկները փլատակներում են եղել 17 ժամ. Մի լուսանկարի պատմություն
Աշխարհում
12:22 08/02/2023
Աշխարհ

Փոքրիկները փլատակներում են եղել 17 ժամ. Մի լուսանկարի պատմություն

Թուրքիայում ու Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո սոցցանցերում տարածվում են հուզիչ, սրտաճմլիկ լուսանկարներ, պատմություններ։ Առավել լայնորեն տարածվեց Սիրիայում արված այս լուսանկարը։

Միջազգային մամուլը գրում է,  որ երեխաներին հայտնաբերել են փլատակներում 17 ժամ մնալուց հետո։  Յոթամյա քույրը ձեռքը դրել է փոքր եղբոր գլխին նրա անվտանգությունն ապահովելու համար։

Լուսանկարի  հեղինակի մասին ոչինչ չի նշվում։ Դրա վրա ուշադրություն հրավիրել է ՄԱԿ-ի  տնտեսական ու սոցիալական խորհրդի ներկայացուցիչը։

 

Նկարը վիրուսի նման տարածվում է համացանցում, մարդիկ աղոթում են նրանց առողջության, երկարակեցության, խաղաղության համար։

«Հրաշքներ պատահում են։ Ինչպիսի հրաշալի մեծ քույր։ Կանայք բնությունից օժտված պաշտպաններ են, սիրողներ, բուժողներ։ Անկախ նրանից՝ մենք ընտրում ենք երեխաներ ունենալ, թե ոչ, մենք մայրական բնազդներ ունենք, և կանանց արգանդ է տրվել ինչ-որ պատճառով»,-նման մեկնաբանություններ են թողնում օգտատերերը։

Placeholder
Փոքրիկները փլատակներում են եղել 17 ժամ. Մի լուսանկարի պատմություն