Սերժ Սարգսյանը հարցաքննվել է Սեյրան Օհանյանի գործով. Վարդապետյան
Քաղաքական
12:38 08/02/2023

Սերժ Սարգսյանը հարցաքննվել է Սեյրան Օհանյանի գործով. Վարդապետյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը  հարցաքննվել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործով։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց  գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ով ներկայացրեց Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երրորդ միջնորդագիրը:

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց՝ Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվե՞լ, թե՞ ցուցում:

«Սերժ Սարգսյանի ցուցում տալու մասով կա Սեյրան Օհանյանի ձեռագիր մակագրությունը. «Կքննարկենք նախագահի հետ, կասեմ»: Ուղիղ ցուցման մասին ուղիղ ապացույց չկա, կա միայն գրությունը, իսկ ցուցմունք, այո՛, տվել է, երրորդ նախագահը հարցաքննվել է սույն գործով», - ասաց Աննա Վարդապետյանը:

Placeholder
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է Սեյրան Օհանյանի գործով. Վարդապետյան