Դեկտեմբերի 12-ից հետո Արցախից Հայաստան 77 պացիենտ է տեղափոխվել. Անահիտ Ավանեսյան
Առողջություն
15:59 09/02/2023
Հայաստան

Դեկտեմբերի 12-ից հետո Արցախից Հայաստան 77 պացիենտ է տեղափոխվել. Անահիտ Ավանեսյան

«Դեկտեմբերի 12-ից հետո Արցախից Հայաստան 77 պացիենտ է տեղափոխվել  և ստացել անհրաժեշտ  բժշկական օգնություն»,-կառավարության մուտքի դիմաց տված ճեպազրույցում տեղեկացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ տեղափոխությունը պարզ և հեշտ գործընթաց չէ, բայց նախարարությունը բոլոր միջոցներն օգտագործում է մասնագիտացված բուժօգնության կարիք ունեցող հիվանդներին Երևան տեղափոխելու համար:

Նախարարը չհամաձայնեց հնչաց կարծիքի հետ, որ սուր շնչառական վարակների դեպքերը շատացել են և պնդեց, որ հակառակը՝ այդ առումով հանրապետությունում վիճակը կայունանում է և եթե շեղումներ լինեն կկիրառվեն համապատասխան միջոցներ:

«Սովորաբար, սեզոնայնությամբ պայմանավորված, փետրվարի վերջին և մարտին կարող է սուր շնչառական վարակների ակտիվացում լինի և անհրաժեշտության դեպքում կձեռնարկենք համապատասխան միջոցառումներ»,-հայտարարեց Անահիտ Ավանեսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ Գեղարգունիքի Ազատ գյուղի զորամասի հրդեհից այրվածքներ ստացած զինծառայողների վիճակը կայունանում է:
 

Placeholder
Դեկտեմբերի 12-ից հետո Արցախից Հայաստան 77 պացիենտ է տեղափոխվել. Անահիտ Ավանեսյան