Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին
Քաղաքական
19:05 09/02/2023
Հայաստան

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին

Արայիկ Հարությունյանը փետրվարի 9-ին հեռախոսազրույց է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար Գագիկ Ծառուկյանի հետ։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

«Քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախի երկամսյա շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը: Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, տեղեկացրել իր հերթական բարեգործական ծրագրի  մասին, նախատեսված շրջափակման ժամանակ Արցախում ծնված երեխաների և նրանց ընտանիքների համար:

Բարերարի խոսքով՝  իր ընտանիքի` Արցախի հետ կապված բարեգործական նախաձեռնություններն այդքանով չեն սահմանափակվելու:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին՝ Արցախի ժողովրդին հերթական անգամ գործուն աջակցություն ցուցաբերելու համար։

Հարությունյանի խոսքով՝ նման հայրենանվեր ձեռնարկումները, հատկապես այս ծանր ու դժվարին օրերին, անսահման ուժ են հաղորդում արցախցիներին և օգնում արժանապատվորեն ու տոկունությամբ դիմակայել բոլոր մարտահրավերները»,- ասվում է հաղորդագրությունում:
 

Placeholder
Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին