Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիայում երկրաշարժից 70 ժամ անց փլատակներից դուրս են բերել 7-ամյա մի տղայի
Թուրքիայի Ադըյաման նահանգում երկրաշարժից 70 ժամ անց փլատակներից հանել են յոթամյա տղայի։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով «TRT Haber»-ին։
«7-ամյա Ահմեդին երկրաշարժից 70 ժամ անց դուրս են բերելփլատակներից։ Առաջին բանը, ինչի մասին նա նախազգուշացրել է փրկարարներին, այն էր, որ վաղը դպրոցում դասեր ունի»,- հայտնել է «TRT Haber» հեռուստաալիքը։
Anadolu գործակալությունն էլ գրել է, որ Թուրքիայի Հաթայ նահանգում ավերիչ երկրաշարժից 68 ժամ անց շենքի փլատակներից դուրս են բերվել վեց մարդ, այդ թվում՝ երեք երեխա։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկուշաբթի ցերեկը 7,6 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը կազմում է 12 391 մարդ, գրեթե 63 հազար վիրավոր։ Էրդողանը յոթնօրյա համազգային սուգ է հայտարարել, իսկ աղետից տուժած 10 նահանգներում երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարվել։
Երկրաշարժից տուժել են նաև Սիրիայի Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները։ Սիրիայում զոհերի թիվը հասել է 1 250-ի, վիրավորներինը՝ 2 054-ի։
Ավելի ուշ փորձագետները երեք տասնյակ հետցնցումներ են գրանցել, իսկ օրվա կեսին՝ նոր հզոր ցնցումներ՝ 7,7 մագնիտուդով։ Երկրաշարժը զգացվել է Լիբանանում, Իրաքում, Իսրայելում, Վրաստանում, Աբխազիայում, փոքր հետցնցումներ են գրանցվել Սոչիում։