Անվտանգային նոր համակարգ ստեղծե՞լ են, որ հրաժարվում են ՀԱՊԿ-ից. Ռուստամյան
Քաղաքական
14:32 09/02/2023

Անվտանգային նոր համակարգ ստեղծե՞լ են, որ հրաժարվում են ՀԱՊԿ-ից. Ռուստամյան

«Կա կոնսենսուս, որ ՀԱՊԿ-ը գա, այստեղ կանգնի, Հայաստանն ասել է՝ «քանի իմ ասածը չեք արել, ես սրան դեմ եմ»: Սա ի՞նչ մոտեցում է։ Թող սրա մասին պատասխանեն այսօրվա մեր դիվանագետները», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Նա կոչ արեց դադարեցնել մոլորեցնել ժողովրդին։

«Այսօր  իսկապես մեր անվտանգության խնդիրներն ինքներս ենք առաջացնում։ Սա է իրականությունը։ Որ ասում ենք, ասում են՝ «ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում»: Բա չասե՞նք իրականությունը», - նշեց պատգամավորը։

Արմեն Ռուստամյանն ասաց, որ եթե ՀԱՊԿ-ն այլևս անելիք չունի,  մենք այդ անվտանգության  համակարգից պետք է հրաժարվե՞նք։

«Ես էլ հարց եմ տալիս՝ նոր համակարգ ստեղծե՞լ եք, որ դրանից  հրաժարվում եք։ Սա է խնդիրը։

Չենք հասկանում սրա կործանարար ընթացքը, սա նոր պատերազմի շեմ է մեզ համար», - նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
 

Placeholder