Երկրաշարժից հետո Թուրքիան ընդունել է 95 երկրի օգնության առաջարկը
Տարածաշրջան
17:00 09/02/2023
Տարածաշրջան

Երկրաշարժից հետո Թուրքիան ընդունել է 95 երկրի օգնության առաջարկը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկիրն երկրաշարժից հետո ընդունել է 95 երկրների օգնության առաջարկը։  Աշխատանքներում ներգրավված է գրեթե 6,5 հազար օտարերկրյա փրկարար։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հայտնել են նախարարությունից։

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը գնահատել է, որ ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայի ֆինանսական կորուստները մոտավոր կազմել են 4 միլիարդ դոլար։

Վերջին տվյալներով,  փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհ է դարձել 12 873 մարդ, տուժել է 62 937 մարդ։

Հիշեցնենք, Թուրքիա և Սիրիա մեկնած հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը շարունակում են աշխատանքներ իրականացնել Թուրքիայի Ադիյաման և Սիրիայի Հալեպ քաղաքներում։  Ադիյաման քաղաքում հայկական թիմի կողմից ծավալվել է տեղակայման բազա և տարբեր տեղամասերում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։

Placeholder