Թուրքիայի երկրաշարժի հետևանքների արբանյակային պատկերի մեկնաբանությունները
Աշխարհում
13:37 10/02/2023
Աշխարհ

Թուրքիայի երկրաշարժի հետևանքների արբանյակային պատկերի մեկնաբանությունները

Ռուսական «Ռոսկոսմոս» պետական կորպորացիան հրապարակել է Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների արբանյակային պատկերը։ Այս մասին գրում է  RT-ն։

««Ռոսկոսմոսը շարունակում է Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի հետևանքների տիեզերական մոնիտորինգը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ տեղեկությունների՝ նկարն արվել է «Канопус-В» տիեզերանավով։

Նկարի տակ մեկնաբանություններում օգտատերերը, մասնավորապես, գրում են.
«Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն. «Թուրքիան շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային»։

«Իսկ ինչու «Ռոսկոսմոսը» ցույց չի տվել ավերածությունների չափը Սիրիայում կամ Իրանում։ Այնտեղ էլ պակաս ուժեղ չի ցնցել, քան Թուրքիայում, զոհերի թիվը, թեև քիչ է, ինչը լավ է, բայց հազարներով է»։
 

Placeholder
Թուրքիայի երկրաշարժի հետևանքների արբանյակային պատկերի մեկնաբանությունները